Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը և մարզչական շտաբը սկսել է հետաքրքրվել «Ատլետիկո»-ի դարպասապահ Տիբո Կուրտուայի ծառայություններով:
«Արքայական ակումբ»-ը Իսպանիայի առաջնության նախորդ երեք հանդիպումներից հետո ցանկանում են գնել ևս մեկ դարպասապահ` Կասիլյասին մրցակից լինելու համար: Ակումբում վստահ են, որ Անտոնիո Ադանը և Տոմաս Մեխիասը չեն կարող ստանձնել այդ դերը:
Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից «Ռեալ»-ը փնտրում էր նոր դարպասապահ, սակայն վերջին հանդիպումներից հետո թիմի ղեկավարությունը ցանկանում է լրջորեն զբաղվել այդ հարցով: Ժոզե Մոուրինյոն ցանկանում է իր թիմում տեսնել բելգիացի Կուրտուային:
Դարպսապահը «Ատլետիկո»-ի կազմում Իսպանիայի ընթացիկ առաջնությում անցկացրել է 28 հանդիպում և բաց է թողել 30 գնդակ:








































