Մարտի 29-ին Կիևի Fairmont Grand Hotel-ում Վլադիմիր և Վիտալի Կլիչկոները բարեգործական աճուրդ են կազմակերպել: Միջոցառման ժամանակ կրտսեր Կլիչկոն, ով հանդիսանում է գերծանր քաշային կարգում WBO/IBO /IBF /WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, աճուրդի է հանել 1996 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ նվաճած ոսկե մեդալը:
Գնորդը, ում անունը չի հայտարարվել, մեդալի ձեռքբերման համար վճարել է 1 մլն ԱՄՆ դոլար, սակայն աճուրդից հետո վերադարձրել է այն Կլիչկոյին՝ ի նշան հարգանքի:
«Այդ մեդալը հաջողություն է բերել ինձ ու Վիտալիին: Մեդալի վաճառքից ստացված միջոցներով մենք կարող ենք իրականացնել հազարավոր ուկրաինացի երեխաների երազանքները»,- հայտարարել է Վլադիմիր Կլիչկոն:










































