Մադրիդի «Ռեալ»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի առանցքային խաղացող Մեսութ Օզիլը իսպանական մամուլին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի զղջում իր՝ «արքայական ակումբ» տեղափոխության համար:
«2010 թվականին ես առաջարկներ եմ ստացել մի շարք եվրոպական ակումբներից, այդ թվում և «Ինտեր»-ից: Այժմ վստահ եմ, որ «Ռեալ» տեղափոխվելու իմ որոշումը ճիշտ էր: Սա աշխարհի լավագույն ակումբն է, և ես ցանկանում եմ իմ մարզական կարիերան ավարտել այստեղ: Վստահ եմ՝ մենք կարող ենք ընթացիկ մրցաշրջանում հաղթել Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունում», – հայտարարել է Օզիլը:
Հիշեցնենք, որ Մեսութ Օզիլը «Ռեալ» տեղափոխվեց Բրեմենի «Վերդեր»-ից: Ֆուտբոլիստի տրանսֆերն արժեցավ 17 մլն եվրո:






































