Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Թեհրանում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իրենք համաձայնության չեն եկել Սիրիայի հարցում:
Էրդողանը հավելել է, որ Սիրիայի նկատմամբ Թուրքիայի ու Իրանի մոտեցումներն արմատականորեն տարբերվում են միմյանցից: Ըստ Էրդողանի՝ դեռ վերջնականապես համաձայնեցված չէ նաև Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները Ստամբուլում անցկացնելու հարցը:
Էրդողանն այսօր հանդիպելու է նաև Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեի հետ: