The Telegraph-ը հայտնում է, որ աշխարհի 2-րդ ռակետ Ռաֆայել Նադալը որոշել է հրաժարվել Պրոֆեսիոնալ թենիսիստների միության փոխնախագահի պաշտոնից:
Պարբերականի հաղորդմամբ՝ Նադալը դժգոհ է իր պաշտոնակիցներից` չափազանց պասիվության պատճառով: Նրանք չեն շտապում արձագանքել հանրաճանաչ թենիսիստի՝ բարեփոխումների առաջարկներին:
Թենիսիստների խորհուրդը բաղկացած է 12 անդամներից՝ ներառյալ ATP վարկանիշային աղյուսակի 1-100-րդ տեղերը զբաղեցնող 6 ներկայացուցիչների, իսկ նախագահը Ռոջեր Ֆեդերերն է:







































