Ավարտվեց «Ֆորմուլա-1»-ի 2012 թվականի մրցաշրջանի 2-րդ Գրան պրին: Մալայզիայի մրցաշարում հաղթանակ տոնեց «Ֆերրարի»-ի իսպանացի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն, ով իր մարզական կարիերայում 27-րդ անգամ նվաճեց Գրան պրի: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Զաուբեր»-ի մեքսիկացի պիլոտ Սերխիո Պերեսը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց «Մաքլարեն»-ի ներկայացուցիչ Լյուիս Հեմիլթոնը:
Ալոնսոն Մալայզիայի Գրան պրիերում 5-րդ անգամ հայտնվեց լավագույն եռյակում և առաջին անգամ հաղթող ճանաչվեց:
Իսպանացին մեկնարկեց 8-րդ հորիզոնականից, սակայն բոլիդի անվադողերը նախատեսված էին անձրևային ճանապարհների համար, և «անձրևի մարդ»-ը կարողացավ օգտվել իր համար ստեղծված նպաստավոր պայմաններից:



































