Իսպանացի մրցավար Էդուարդո Իտուրալդե Գոնսալեսը որոշել է ավարտել իր կարիերան: 44-ամյա մրցավարն իր կարիերան պետք է ավարտեր ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, սակայն վնասվածքի պատճառով որոշել է դա անել հիմա:
Հիշեցնենք, որ Գոնսալեսը սպասարկել է «Եվրո-2012»-ի ընտրական փուլի Իռլանդիա – Հայաստան հանդիպումը: Իսպանացին առաջին խաղակեսում սխալմամբ խաղադաշտից հեռացրեց Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկուն: Իռլանդացիներն այդ խաղում հաղթեցին 2:1 հաշվով:
Այսպիսով` իռլանդացիների բարեկամը հեռացավ մեծ ֆուտբոլից:



































