ՈՒԵՖԱ-ն հրապարակել է fair play-ի միջանկյալ վարկանիշային ցուցակը, ըստ որի՝ առաջին տեղում են նորվեգացիները: Հայաստանն այդ ցանկում 53 երկրների մեջ զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը: Մեր հարևան երկրներից ամենաբարձր վարկանիշն ունի Ադրբեջանը (15), Ռուսաստանը 18-րդն է, Վրաստանը` 28-րդը:
Նշենք, որ հաղթող երեք երկրները իրավունք են ստանում մեկական հավելյալ մասնակից ունենալ Եվրոպայի լիգայի խաղարկությունում:
Առաջին հինգ երկրներն են`
1.Նորվեգիա
2.Անգլիա
3.Շվեդիա
4.Իռլանդիա
5.Գերմանիա