Քուվեյթում կայացած սպորտային միջոցառման ժամանակ տեղի է ունեցել զավեշտալի միջադեպ: Կազմակերպիչները հաղթող մասնակցի պատվին պետք է հնչեցնեին Ղազախստանի պետական օրհներգը, սակայն հնչել է հայտնի «Բորատ. Ամերիկայի մշակույթի ուսումնասիրությունը հանուն ղազախ ազգի» ֆիլմի սաունդթրեքը:






































