Իսպանական մամուլի տեղեկացմամբ` Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն կարող է որակազրկվել 4-20 խաղով:
Պորտուգալացի ֆուտբոլիստն Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակներում կայացած «Վիլյառեալ» – «Ռեալ» հանդիպման գլխավոր մրցավար Պարադաս Ռոմերոյի հասցեին վիրավորական արտահայտություններ է արել:
Պեպեն հայտարարել է, որ «Վիլյառեալ»-ը կարողացել է միավոր վաստակել միայն մրցավարի սխալ գործողությունների արդյունքում: Ինչպես հայտնի է դառնում մրցավարի հետխաղյա գրությունից` Պեպեն հանդերձարան գնալիս կարմիր քարտ է ստացել, քանի որ վիրավորական արտահայտություններ է արել Ռոմերոյի հասցեին:
Հիշեցնենք, որ Պեպեից բացի «Վիլյառեալ» – «Ռեալ» հանդիպման ժամանակ խաղադաշտից հեռացվել են Սերխիո Ռամոսը, Մեսութ Օզիլը, Ժոզե Մոուրինյոն և նրա օգնական Ռուի Ֆարիան:






































