Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը ՈւԵՖԱ-ի համագումուրի բացման ժամանակ հայտարարեց, որ Թուրքիան ցանկանում է ընդունել 2020 թվականին կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը:
Հիշեցնենք, որ թուրքերը համարվում էին «Եվրո-2016»-ի անցկացման հիմնական թեկնածուներից մեկը, սակայն քվեարկության արդյունքում պարտվեցին Ֆրանսիային: Ավելի վաղ նրանք ցանկություն էր հայտնել Ստամբուլ քաղաքում անցկացնել 2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերը, սակայն թուրքերը չեն պատրաստվում երկու միջոցառումների անցկացման հայտ ներկայացնել և նախընտրում են ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը:
Թուրքիայի ղեկավար մարմինները կաջակցեն երկրի ֆուտբոլի ֆեդերացիային:







































