Ռուսական մամուլի տեղեկացմամբ Ալեքսանդր Ռադուլովը մարտի 20-ից վարձավճարով հանդես կգա Հոկեյի միջազգային լիգայի «Նեշվիլ» թիմի կազմում:
Տեղափոխությունը հնարավոր եղավ միայն այն բանից հետո, երբ հարձակվողի գործակալ Յուրի Նիկոլաևը համաձայնության եկավ «Սալավատ Յուլաև»-ի ղեկավարության հետ` իր հաճախորդի և ակումբի միջև կնքված համաձայնագրի խզման վերաբերյալ:
2012/13 թվականի մրցաշրջանում Հոկեյի կոնտինենտալ լիգայի շրջանակներում Ռադուլովի տրանսֆերային իրավունքները կրկին կպատկանեն «Սալավատ Յուլաև»-ին:



































