Բելառուս թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկոն ցանկություն է հայտնել գալիք մրցումների ժամանակ հանդիպել Սերենա Ուիլիամսի, Պետրա Կվիտովայի և Կարոլին Վազնյացկու հետ, որոնց հետ ընթացիկ մրցաշրջանում դեռ չի մրցել: Վերոգրյալ թենիսիտուհիներից յուրաքանչյուրի հետ մինչ այժմ տեղի ունեցած հանդիպումներում Ազարենկոն ավելի շատ պարտվել է, քան հաղթել: ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սերենա Ուիլյամսին բելառուս թենիսիստուհին պարտության է մատնել մեկ անգամ` զիջելով 6 հանդիպում, իսկ Պետրա Կվիտովային և Կարոլին Վոզնյացկուն հաղթել է 2-ական անգամ, յուրաքանչյուրին պարտվելով 4 անգամ:
«Ես սպասում եմ նրանց հետ խաղերին: Դրանք ինձ համար մեծ մարտահրավերներ են, այդ իսկ պատճառով ցանկանում եմ կրկին խաղալ նրանց հետ` չթերագնահատելով այն թենիսիստուհիներին, որոնց հետ 2012 թվականին արդեն հանդիպել եմ»,- կանանց թենիսի աշխարհի առաջին ռակետին մեջբերել է Tennis.com կայքը:
Վիկտորիան հուսով է, որ ընթացիկ մրցաշրջանում ավելի լավ հանդես կգա գրունտային կորտերում: Աշխարհի առաջին ռակետի հաշվին գրունտային կորտերում միայն մեկ տիտղոս կա, որը նա նվաճել է անցած տարի` Մարբելիի մրցաշարում:
Հիշեցնենք, որ վերջերս ավարտված Ինդիան-Ուելլսի մրցաշարում Ազարենկոն գերազանց հանդես եկավ` նվաճելով չեմպիոնի կոչումը: Բելառուս մարզուհին 2012 թվականին դեռևս անպարտելի է:






































