Գերմանական մամուլին տված հարցազրույցում Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ «Բավարիա»-ն ի զորու է հաղթանակ տանել ցանկացած մրցակցի նկատմամբ:
«Գերմանական ակումբը կարող է հաղթել բոլոր այն թիմերին, որոնք դեռևս շարունակում են պայքարը Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունում: Իմ կարծիքով «Բավարիա»-ն չեմպիոնի կոչման հավակնորդներից մեկն է»,- պորտուգալացի մասնագետին մեջբերում է Bild-ը:
Հիշեցնենք, որ Մյունխենի «Բավարիա»-ն Չեմպիոնների Լիգայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչում հաղթահարեց «Բազել»-ի արգելքը, իսկ քառորդ եզրափակիչում կհանդիպի Մարսելի «Օլիմպիկ»-ի հետ:
Հավանական է, որ «Ռեալ»-ն ու «Բավարիա»-ն կհայտնվեն կիսաեզրափակիչում և ապրիլի 3-ին կպայքարեն եզրափակիչի ուղեգիր նվաճելու համար, որը տեղի կունենա մայիսի 19-ին՝ Մյունխենի «Ալիանս Արենա» մարզադաշտում:









































