NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց Լիգայի խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը:
Առաջին տեղում հայտնվեցին «Օրլանդո»-ի կենտրոնական Դուայթ Հոուարդի բլոք-շոթն ու դրան հաջորդած դանկը` Ջեյսոն Ռիչարդսոնի կատարմամբ:
Հիշեցնենք, որ «Օրլանդո»-ն սեփական հարկի տակ 86:70 հաշվով պարտության մատնեց «Նյու-Ջերսի»-ին, իսկ Հոուարդը ճանաչվեց այդ խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ` վաստակելով 18 միավոր: