Ինդիան Ուելսի «Մասթերս-1000» շարքի թենիսի տղամարդկանց առաջնությունում հայտնի դարձան կիսաեզրափակիչի մասնակիցների անունները:
Շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը երկու սեթերի արդյունքում առավելության հասավ Արգենտինայի ներկայացուցիչ Խուան Մարտին Դել Պոտրոյի նկատմամբ` 6:3, 6:2 հաշվով:
Այդ հանդիպումից հետո կայացավ մյուս քառորդ եզրափակիչը: Ուժերը չափեցին իսպանացի Ռաֆայել Նադալը և Դավիդ Նալբանդյանը: Աշխարհի նախկին առաջին ռակետն առաջին սեթում զիջեց 4:6 հաշվով: Երկրորդ սեթում ագրեսիվ խաղի շնորհիվ Նադալը կարողացավ առավելության հասնել 7:5 հաշվով, իսկ երրորդ սեթում զգացնել տվեց Նալբանդյանի հոգնածությունը, որից էլ օգտվեց իսպանացին: Խաղն ավարտվեց Նադալի հաղթանակով` 4:6, 7:5, 6:4 հաշվով:
Կիսաեզրափակիչում կհանդիպեն աշխարհի նախկին առաջին ռակետները, որոնք այժմ ATP վարկանիշային աղյուսակում զբաղեցնում են երկրորդ (Ռաֆայել Նադալ) և երրորդ (Ռոջեր Ֆեդերեր) հորիզոնականները:
Հիշեցնենք նաև, որ մյուս կիսաեզրափակիչում կպայքարեն Նովակ Ջոկովիչն ու Ջոն Իսները: