Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին, ով ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 44 խաղում խփել է 50 գնդակ, հայտարարեց, որ անգլիական Պրեմեր լիգայի լավագույն խաղացողներն են Ուեյն Ռունին, Ռոբբին վան Պերսին և Սերխիո Ագուերոն:
«Պրեմեր լիգայում հանդես են գալիս հիանալի խաղացողներ, սակայն ես կառանձնացնեի հարձակվողներ Ուեյն Ռունիին («Մանչեսթեր Յունայթեդ») Ռոբին վան Պերսիին («Արսենալ») և Կուն Ագուերոյին («Մանչեսթեր Սիթի»)»,- Մեսսիին մեջբերում է BBC -ին:
Հիշեցնենք, որ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Լիոնելն անցկացրած 26 խաղերից հետո խփել է 30 գնդակ, իսկ կատալոնացիները վաստակել են 60 միավոր։