Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն հույս հայտնեց, որ Մելբուռնի ավտոարշավից հետո «Ֆերարին» կկարողանա ծրագրեր կազմել ողջ մրցաշրջանի համար:
«Ֆերարի»-ի բոլոր երկրպագուները անկասկած ցանկանում են ինձնից լսել, որ Մելբուռնում մենք կլինենք առաջին եռյակում, սակայն ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, հնարավոր չէ կանխատեսել, թե ինչի է ընդունակ մեր բոլիդը: Պետք է սպասել մինչև ավտոարշավի ավարտը: Ավարտից հետո հնարավոր կլինի խոսել այս տարվա մեր հնարավորությունների մասին:
Անկասկած, մենք հասկանում ենք պահի ողջ պատասխանատվությունը թե թիմի երկրպագուների, և թե «Ֆերարի»-ի պատմության առջև: Մենք՝ ավտոարշավորդներս, ամեն ինչ կանենք լավ արդյունքներ ցույց տալու համար», – «Սկուդերիայի» պաշտոնական կայքին պատասխանել է աշխարհի նախկին չեմպիոնը:








































