ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) խարդախության կասկածանքով Ուֆայում ձերբակալել է ԱՄՆ-ի 60-ամյա քաղաքացի Գենադի Ելչովին ու ծնունդով Չեչնիայից 39-ամյա Ռամզան Վագապովին, որի մոտ հայտնաբերվել է Չեչնիայի սենատոր Սուլեյման Գերմեևի օգնականի վկայականը:
Ձերբակալվածներին կասկածում են ուֆացի գործարարից 4.5 մլն դոլար հափշտակելու մեջ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ինչպես գործակալությանը հայտնել է Բաշկիրիայի ԱԴԾ-ի աշխատակից Ռենատ Ռեմեննիկովը, Ելչովն ու Վագապովը դիմադրություն են ցույց տվել: Ամերիկացին իրավապահներին է ներկայացրել Չեչնիայի առաջին փոխվարչապետի խորհրդականի վկայականը: Ներկայում այդ պաշտոնը զբաղեցնում է ՌԴ հերոս Մուհամմեդ Դաուդովը
Ռեմեննիկովի խոսքով` տուժածը հասցրել է պահանջվող գումարը փոխանցել կասկածյալներին, որոնց այժմ հարցաքննում են:









































