«Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռոբերտ դի Մատեոն հայտնել է, որ հարձակվող Ֆերնանդո Տորեսն իր նախկին խաղամակարդակին հասնելու համար պետք է լուծի հոգեբանական խնդիրները:
«Նա հոգեբանական խնդիրներ ունի, և միայն ինքը` Ֆերնանդոն կարող է դրանք հաղթահարել: Եթե իմ օգնության կարիքը զգա, միշտ նրա կողքին կլինեմ: Մարզիկը չպետք է մտածի, թե որքան գումար է ակումբը վճարել նրա տրանսֆերի դիմաց:
Տորեսը պետք է կենտրոնանա խաղի, ոչ թե գոլ խփելու, գոլային փոխանցումների կամ փայլուն խաղ ցուցադրելու վրա: Նա պետք է փորձի հասարակ ֆուտբոլ խաղալ:
Ֆերնանդոն աշխարհի ուժեղագույն հարձակվողներից մեկն է: Վերջին տարիներին նա բազմիցս գրավել է մրցակիցների դարպասները և ես վստահ եմ, որ կշարունակի այդպես խաղալ նաև ապագայում»,- նշել է դի Մատեոն:









































