Saturday, 08 06 2024
13:30
Մահացել է մարզական լրագրող, «Փյունիկ»-ի գլխավոր քարտուղար Դավիթ Մարտիրոսյանը
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ

Հոլանդացի մասնագետները փորձի փոխանակում կանցկացնեն հայ մարզիչների եւ հրահանգիչների հետ. Սպորտ

ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ մարտի 19-22-ը հայ մարզիչները կմասնկացեն ՈՒԵՖԱ-ի «Սթադի Գրուպ Սքիմ» ծրագրի շրջանակներում կազմակերպված սեմինարին, որը տեղի կունենա Ամստերդամում: Սեմինարը նվիրված է պատանեկան ֆուտբոլին: Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՖՖ հրահանգիչները և մարզիչներ, ովքեր ներկայացնում են Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մասնակից թիմերը:

Սեմինարը կվարեն Հոլանդիայի ֆուտբոլի միության մասնագետները: Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՖՖ հրահանգիչներ Ալբերտ Սաֆարյանը, Արմեն Սանամյանը և Աշոտ Ավետիսյանը, ինչպես նաև մարզիչներ Արթուր Ասոյանը («Ուլիս»), Սլավա Գաբրիելյանը («Գանձասար»), Մամիկոն Ղարիբջանյանը («Միկա»), Արամ Դանիելյանը («Փյունիկ»), Աբրահամ Խաշմանյանը («Գանձասար»), Վարազդատ Ավետիսյանը (Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքական), Ֆելիքս Խոջոյանը («Շիրակ») և Ռոման Սիմոնյանը («Բանանց»):

ՈՒԵՖԱ-ի «Սթադի Գրուփ Սքիմ» ծրագիրը մեկնարկել է երեք տարի առաջ: Ծրագրի նպատակն է` փորձի փոխանակումը և մասնավորապես տեխնիկական գիտելիքների փոխանակումը ազգային ֆեդերացիաների միջև:

Այս տարի ծրագրի շրջանակներում նախատեսված է անցկացնել ևս երկու սեմինար: Առաջինը տեղի կունենա Դանիայում և նվիրված կլինի մանկապատանեկան ֆուտբոլին, երկրորդը, որի ուղղվածությունը կլինի հրահանգիչների պատրաստելը, կանցկացվի Բելգիայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում