Արդեն երրորդ անգամ Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիդիե Դրոգբան երեկույթ է կազմակերպում, որից հավաքված ողջ հասույթը կուղղվի Կոտ’ դ Իվուարի մայրաքաղաք Աբիջանում հիվանդանոց կառուցելու համար:
Դիդիեն իր հյուրերին հրավիրել էր լոնդոնյան «Դորչեսթեր» հյուրանոց: Հյուրերի թվում էին Բակարի Սանյան, Ջոն Թերին, Ջիբրիել Սիսիեն, Ֆրենկ Լեմպարդը, Էշլի Քոուլը, Մայքլ Էսիենը և այլք: