NBA-ի խաղային օրվա ընթացքում «Օրլանդո»-ն սեփական հակի տակ ընդունեց «Մայամի»-ին:
Առաջին երկու խաղափուլերից հետո Օրլանդոն զիջում էր 45:56 հաշվով, սակայն ընդմիջումից հետո «հրաշագործներ»-ը հրաշք գործեցին հավասարեցնելով հաշիվը խաղի ավարտին մոտ, իսկ օվերթայմում կորզեցին հաղթանակ. 104:98:
«Մայամի»-ի «մեծ եռյակը» ՝ Լեբթոն Ջեյմսը, Դուեյն Վեյդը և Քրիս Բոշը միասին վաստակեցին 70 միավոր, սակայն դա բավարար չէր հաղթանակի հասնելու համար: «Օրլանդո»-ի առաջատար Դուայթ Հովարդը վաստակեց 24 միավոր և տիրեց 25 անդրադարձի: