NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց Լիգայի խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը: «Սակրամենտո»-ի խաղացող Դեմարկուս Քազինսի արդյունավետ անցումը հայտնվեց առաջին տեղում: Քազինսն աչքի ընկավ «Ատլանտա»-ի հետ խաղում:
«Սակրամենտո»-ն սեփական հարկի տակ 99:106 հաշվով պարտվեց «Ատլանտա»-ին: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողներ Քազինսն ու Սմիթը վաստակեցին 28-ական միավոր:






































