Marca-ի տեղեկացմամբ Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Վիլլիանը հայտնվել է Մադրիդի «Ռեալ»-ի հետաքրքրությունների ոլորտում: «Արքայական ակումբ»-ի ղեկավարությունը հավատում է, որ թիմի կազմում Վիլլիանը կարող է փոխարինել իր համերկրացի Կակային, և իսպանական ակումբի` կիսապաշտպանին Մադրիդ հրավիրելն ամռանը կարող է դառնալ «Ռեալ»-տրանսֆերային գլխավոր նպատակը:
Հիշեցնենք, որ 2012 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրվում էր Լոնդոնի «Չելսի»-ն, սակայն դոնեցկյան ակումբը մերժեց «արիստոկրատներ»-ի առաջարկը (24 մլն եվրո):
Վիլլիանին ցանկանում է իր կազմ հրավիրել նաև «Բարսելոնա»-ն, որի ներկայացուցիչները բանակցություններ են վարում ֆուտբոլիստի գործակալի հետ (նա նաև հանդիսանում է Ադրիանո Կորեայի գործակալը):









































