Իսպանական El Mundo Deportivo պարբերականի տեղեկացմամբ կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր ներկայիս թիմի հետ նոր պայմանագիր կստորագրի: Նոր համաձայնագիրը կգործի 1 տարի:
Իսպանացի մասնագետը «Բարսելոնա»-ն գլխավորում է 2008 թվականից: Մինչ այժմ ակումբը նվաճել է 13 տիտղոս: Այդ ցուցանիշը կատալոնական ակումբը գլխավորած բոլոր մարզիչների շրջանում ռեկորդային է համարվում:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 25 խաղերից հետո վաստակած 57 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղը, դուրս է եկել Իսպանիայի Գավաթի խաղարկության եզրափակիչ («Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում իր ուժերը կչափի Բիլբաոյի «Ատլետիկ»-ի հետ), հաղթահարել է Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի արգելքը: