AS-ի տեղեկացմամբ անկախ Լա Լիգայի 27-րդ տուրում կայանալիք «Բետիս» – «Ռեալ» հանդիպման արդյունքից Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իսպանական ֆուտբոլի պատմության մեջ ցույց կտա լավագույն արդյունքը` իր թիմի` երկրի ներքին առաջնությունում 100-րդ հանդիպումից հետո:
Առայժմ պորտուգալացու գլխավորությամբ «Ռեալ»-ը 99 խաղ է անցկացրել, իսկ հաղթանակները կազմում են 76.7%: Ներկայիս ռեկորդակիրներ Խոսեպ Գվարդիոլան ու Միգել Մունյոսն իրենց թիմերի առաջին 100 հանդիպումներից հետո իրենց ակտիվում ունեն 70-ական հաղթանակ: Այսպիսով` 27-րդ տուրից հետո Մոուրինյոն կշրջանցի նրանց:
Պորտուգալացու գլխավորությամբ «Ռեալ»-ը տարել 76 հաղթանակ, 13 անգամ հանդիպումն ավարտել ոչ-ոքի և կրել 10 պարտություն` գնդակների 271/79 հարաբերակցությամբ:
Սակայն Ժոզեի գլխավորությամբ «արքայական ակումբ»-ն ընդամենը մեկ տիտղոս է նվաճել` դառնալով Իսպանիայի Արքայի գավաթակիր: Այդ ընթացքում պորտուգալացին հասցրել է վիճաբանել ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչների հետ, 13 անգամ բողոքարկել «Ռեալ»-ի խաղերը վարած մրցավարների որոշումները, թիմից «հեռացրել» Խորխե Վալդանոյին և կայացրել բազմաթիվ վիճահարույց որոշումներ:






































