Մադրիդի «Ռեալ»-ի ի ղեկավարությունը պատրաստվում է ոչ պաշտոնական բանակցություններ սկսել Գերամանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովի հետ:
Terra-ն տեղեկացնում է, որ չնայած Ժոզե Մոուրինյոյի` իր ներկայիս թիմի հետ նոր բանակցություններ սկսելու ցանկությանը, «արքայական ակումբ»-ի գործակալը պետք է պարզի` արդյո՞ք գերմանացի մասնագետը հետաքրքրված է ամռանը Մադրիդ տեղափոխվելու առաջարկով: Լյովի պայմանագրի ժամկետը Գերմանիայի ֆուտբոլի միության հետ լրանում է «Եվրո-2012»-ի ավարտից հետո:
Հիշեցնենք, որ գերմանացու ծառայություններով հետաքրքրվում է նաև Լոնդոնի «Չելսի»-ն, որն առայժմ գլխավորում է թիմի նախկին գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշի օգնական Ռոբերտ դի Մատեոն:








































