Ոստիկանությունը ճշտել է ԱՄՆ Պիտսբուրգ քաղաքի հոգեբուժարաններից մեկում մարտի 8-ին կրակ բացած անձի ինքնությունը: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Կրակահերթ արձակողը 30-ամյա տեղացի է՝ Ջոն Շիկ անունով: Երկու կիսաավտոմատ ատրճանակները, որոնցից նա կրակել է, բերվել են Տեխասից: Ի դեպ, ատրճանակներից մեկը նա գողացել էր:
Մինչ այժմ հայտնի չէ նրա արարքի դրդապատճառը: Ոստիկանությունը հայտարարել է, որ առայժմ պարզում են` արդյոք տղամարդն ունեցել է հանցագործ անցյալ կամ հոգեկան լուրջ խանգարումներ:
Շինի հրաձգության հետևանքով վիրավորվել էր 7 մարդ, սպանվել էր հոգեբուժարանի աշխատակիցներից մեկը, ևս մեկ աշխատակից մարմնական վնասվածքներ էր ստացել:
Ինքը հանցագործը գնդակահարվել էր հոգեբուժարան ժամանած ոստիկանների կողմից:









































