NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց Լիգայի փետրվար ամսվա լավագույն դրվագները:
«Նյու-Յորք Նիքս»-ի աստղ Ջերեմի Լինի` «Տորոնտո»-ի հետ խաղում կատարած նետումը հայտնվեց առաջին տեղում: 21-ամյա պաշտպանը խաղի վերջին վայրկյաններին կատարած 3 միավորանոց դիպուկ նետմամբ հաղթանակ պարգևեց իր թիմին: Հանդիպումն ավարտվեց 90:87 հաշվով:
Լինը Պրոֆեսիոնալ Լիգայում անցկացնում է իր առաջին մրցաշրջանը և մինչ այդ մեծ հաջողությունների չէր հասել: Երիտասարդ պաշտպանն ուշադրության կենտրոնում հայտնվեց 2012 թվականի փետրվարին: «Նիքս»-ը, որը վաղուց առաջատար հորիզոնականներ չէր զբաղեցրել առաջնությունում, վեց անընդմեջ հաղթանակ տարավ, իսկ թիմի նոր առաջատարը, ով խաղալու հնարավորություն էր ստացել այլ բասկետբոլիստների բացակայության պատճառով, 1 խաղում միջինը 20 միավոր էր վաստակում:
Իր անհատական ռեկորդը (38 միավոր) Լինը սահմանեց «Լոս-Անջելես Լեյքերս»-ի հետ հանդիպման ժամանակ: Ընդհանուր առմամբ Ջերեմին NBA-ի ընթացիկ մրցաշրջանում վաստակել է 161 միավոր: Փորձագետների կարծիքով նման ցուցանիշ չէր գրանցվել վերջին մի քանի տասնամյակում:









































