Երեկ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիա – Հոլանդիա ընկերական հանդիպումը: Առաջին խաղակեսն ավարտվեց թիմերի գրեթե հավասար պայքարի պայմաններում: Երկրորդ խաղակեսը գոլառատ ստացվեց: Հոլանդիայի հավաքականի կազմում աչքի ընկան Արիեն Ռոբբենն ու Կլաս-Յան Հունտելարը, վերջինս վնասվածք ստացավ Սմոլլինգի հետ պայքարում:
Անգլիայի ընտրանին խաղավերջում կարողացավ վերականգնել հաշվի հավասարակշռությունը. գոլերի հեղինակ դարձան Գերրի Քեհիլլը և Էշլի Յանգը, սակայն հանդիպման 92-րդ րոպեին Ռոբբենը, հեղինակելով այդ խաղում իր երկրորդ գնդակը, հաղթանակ պարգևեց Հոլանդիայի հավաքականին:
Անգլիա – Հոլանդիա` 2:3
0:1 Ռոբբեն (57′), 0:2 Հունտելար (59′), 1:2 Քեհիլլ (85′), 2:2 Յանգ (91′), 2:3 Ռոբբեն (92′)








































