Երեկ Դոնեցկի «Մետալուրգ»-ի ֆուտբոլիստներն ու մարզչական կազմը վերադարձել են արձակուրդից: Football.ua-ին տված հարցազրույցում «Մետալուրգ»-ի սպորտային տնօրեն Վարդան Իսրայելյանը հայտնել է, որ ակումբը համալրվել է երկու նոր խաղացողներով, բացի այդ, թիմի կազմ են վերադարձել նաև այլ ակումբներում վարձավճարով խաղացող մի քանի ֆուտբոլիստներ, այդ թվում՝ նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Արարատ Առաքելյանը: Հիշեցնենք, որ «Մետալուրգ»-ը հունվարի 16-ին կմեկնի Թուրքիա, որտեղ «Բանանց»-ի հետ միասին ուսումնամարզական հավաք կանցկացնի:









































