Պեպ Գվարդիոլայի՝ «Բարսելոնա»-ից հեռանալու դեպքում կատալոնական ակումբի ղեկավարությունն ընտրություն կկատարի 8 թեկնածու մարզիչների միջև։
Marca-ի տեղեկացմամբ Լա Լիագայի գործող չեմպիոնի գլխավոր մարզչի պաշտոնին հավակնում են Լուիս Էնրիկեն («Ռոմա»), Էրնեստո Վալվերդեն («Օլիմպիակոս»), Օսկար Գարսիան (««Բարսելոնա»-ի երիտասարդական թիմ»), Լուիս Կարրերասը («Սաբադել»), Մարկո վան Բաստենը (առանց ակումբի), Յոահիմ Լյովը («Գերմանիայի հավաքական»), Անդրե Վիլլաշ-Բոաշը («Չելսի») և Մարսելո Բիելսան («Ատլետիկ»)։
Հիշեցնենք, որ Գվարդիոլայի՝ «Բարսելոնա»-ի հետ կնքած պայմանագրի ժամկետը լրանում է 2012 թվականի հունիսին։