ՀԱՕԿ մամլո քարտուղարությունը տեղեկացնում է, որ Միջազգային Օլիմպիական կոմիտեի փոխնախագահ իտալացի Մարիո Պեսկանտեն հրաժարականի դիմում է ներկայացրել: Դա համընկավ 2020թ. Օլիմպիական մայրաքաղաքների հավակնորդների ցանկից Հռոմի դուրս գալու հետ: Բայց Պեսկանտեն ասել է, որ իր դիմումը կապ չունի Հռոմի` ցանկից դուրս գալու հետ:
Այդ հարցը կքննարկվի ՄՕԿ-ի առաջիկա նստաշրջանում, որն առնչվելու է Լոնդոնի Օլիմպիական խաղերի կազմակերպչական խնդիրների հետ:






































