Բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն պաշտոնապես գերմանական «Վոլֆսբուրգ»-ից տեղափոխվեց անգլիական «Մանչեսթր Սիթի»:
Ջեկոն 4.5 տարվա պայմանագիր կնքեց «քաղաքաբնակների» հետ: Sky Sports-ի հաղորդմամբ, Անգլիայի ամենահեղինակավոր թիմերից մեկը 24-ամյա հարձակվողի համար 27 մլն ֆունտ է վճարել: «Վոլֆսբուրգ»-ի նախկին առաջատարն իր նոր թիմի կազմում պատրաստվում է խաղադաշտ դուրս գալ հունվարի 15-ին` Անգլիայի առաջնության «Վուլվերհեմփթոն»-ի հետ խաղում: