Globo հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ֆուտբոլի լեգենդ Պելեն իր կարծիքն է հայտնել Ռոնալդինյոյի հայրենիք վերադառնալու մասին: «Եթե Ռոնին իսկապես սիրում է «Գրեմիո»-ն, ապա պարտավոր է անվճար խաղալ այստեղ: Ժամանակին, վերադառնալով «Սանթոս», ես էլ եմ հրաժարվել տարեկան աշխատավարձից»:
Հիշեցնենք, որ 30-ամյա Ռոնալդինյոն պատրաստվում է պայմանագիր կնքել իր հարազատ ակումբի` «Գրեմիո»-ի հետ, որտեղ սկսել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան: