«Շալկե-04»-ի հարձակվող Ռաուլը գերմանական Բունդեսլիգայի 22-րդ տուրում կայացած «Վոլֆսբուրգ»-ի հետ խաղում իր մարզական կարիերայի ընթացքում խփեց 400-րդ գոլը: Խաղից հետո իսպանացին գերմանական մամուլին հարցազրույց տվեց.
«Չգիտեի, որ այդ գոլը 400-րդն է իմ մարզական կարիերայի ընթացքում: Հաճելի է նման արդյունքի հասնելը, բայց ամենակարևորը ակումբի հաղթանակն է»,- նշել է 34-ամյա հարձակվողը: Հիշեցնենք, որ «Շալկե-04» – «Վոլֆսբուրգ» հանդիպումն ավարտվել է 4:0 հաշվով:
Ռաուլը 323 գնդակ է հեղինակել Մադրիդի «Ռեալ»-ի կազմում, 44 գնդակ` Իսպանիայի հավաքականում և 33 գնդակ` «Շալկե-04»-ի կազմում:






































