Դոնեցկի «Մետալլուրգ»-ը, որն ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում, ստուգողական խաղում 4:0 հաշվով ջախջախել է բուլղարական «Սլավիա»-ին:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը, ով դաշտ էր դուրս եկել իր թիմի մեկնարկային կազմում, 67-րդ րոպեին 17 մետրից կատարած շեշտակի հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Գևորգ Ղազարյանն իր խաղընկերներին միացավ երկրորդ խաղակեսի մեկնարկում` փոխարինելով Նելսոնին:
Դոնեցկյան ակումբի կազմում գոլի հեղինակ դարձան նաև Մարիո Սերժիոն, Գոդինը և Իվանկոն: