Եվրոպայի Լիգայի գավաթի 2011/12թթ. խաղարկության 1/16 եզրափակիչում թուրքական «Բեշիկթաշ»-ը հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտության մատնեց «Բրագա»-ին: Խաղի հաշիվը բացեց չեխ պաշտպան Տոմաշ Սիվոկը` 37-րդ րոպեին:
57-րդ րոպեին Սիմաո Սաբրոսան երկրորդ գնդակն ուղարկեց Մանուել Քուիմի պաշտպանած դարպասը: