Tuesday, 23 06 2026
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին

Վլադիմիր Պուտինը կպայմանավորվի միայն Միացյալ Նահանգների հետ. ուկրաիանական «մսաղացը» կտեւի առնվազն եւս մեկ տարի

Պետերբուրգի տնտեսական համաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Պուտինը շփվել է  միջազգային առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ 2022թ. մարտ-ապրիլ ամիսներին կողմերը բանակցել են «հիմնական հարցի՝ Ուկրաինայի դենացիֆիկացիայի եւ անվտանգության երաշխիքների շուրջ, փաստաթուղթ են նախաստորագրել, բայց հետո Կիեւում հայտնվեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ հայտարարեց, որ այն պետք է աղբանոց նետել»:

Եթե Արեւմուտքը ցանկանում է, որ ռազմական գործողությունները դադարեն, ապա պետք է վերջ տա ռազմական մատակարարումներին, այդ ժամանակ ամեն ինչ կավարտվի երկու, առավելագույնը երեք ամսվա ընթացքում,-հայտարարել է Ռուսաստանի նախագահը: Նա փաստացի առաջարկել է, որ Արեւմուտքը «հանձնի» Ուկրաինան, դադարեցնի ռազմական մատակարարումները: Այդ դեպքում ռուսական բանակը երկու, առավելագույնը երեք ամսում «հարցերը կլուծի»: Այսինքն, իր արտահայտությամբ՝ «Կիեւի ռեժիմին» կապիտուլյցաիա կապարտադրի: Անցած երկու շաբաթներին Խարկովի ուղղությամբ ռուսական հարձակամումն էական հաջողություններ չի արձանագրել, իսկ Ռուսաստանի տարածքին ուկրաինական հարվածներն ավելի «ցավոտ» են դառնում:

Reters-ի հարցին՝ ինչպե՞ս է պատկերացնում ԱՄՆ հետ հարաբերությունները նախագահական ընտրություններից հետո,-Պուտինը պատասխանել է, որ քաղաքական մրցակցությունը Միացյալ Նահանգների ներքին գործն է, Ռուսաստանը պատրաստ է աշխատել նախագահի հետ, ում կընտրի ամերիկյան ժողովուրդը»- բայց ավելացրել է, որ ԱՄՆ-ում կա «ազգային շահերի առաջնահերթության հանրային պահանջ»: Այսպիսով նա հասկացրել է, որ ներկայիս վարչակազմը «չի առաջնորդվում ամերիկյան հանրության առաջնահերթություններով»:

Ուշագրավ է, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը մասնակցել է նաեւ «Ազերթաջ» գործակալության ներկայացուցիչը, որի՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող հարցին Վլադիմիր Պուտինը տվել է ընդհանուր առմամբ խուսափողական, կարելի է ասել՝ «լիրիկական» պատասխան՝ շեշտադրելով Իլհամ Ալիեւի հետ «անձնական սիմպատիան» եւ ռուսաց լեզվի հանդեպ նրա հարգանքը: Ռուսաստանի նախագահը ոչ մի խոսք չի ասել ռազմավարական համագործակցության ծրագրերի մասին, ինչից, թերեւս, արժե հետեւություն անել, որ կամ սկզբունքային հարցերը դեռեւս լրամշակման փուլում են, կամ նա որոշակի առումով «խնայել է» Ալիեւին՝ չբացելով Մոսկվա-Բաքու այնպիսի պայմանավորվածություններ, որ ադրբեջանական կողմին Միացյալ Նահանգների եւ Եվրամիության հետ հարաբերություններում ի սկզբանե կարող են «անհարմարություններ պատճառել»:

Ընդհանուր տպավորություն է, որ ուկրաինական հարցում Ռուսաստանի նախագահի սպասումները չեն արդարացել այն իմաստով, որ ռազմական սպառնալիքի մերձավորությունը պետք է եվրոպական երկրներին մղեր Մոսկվայի հետ ինչ-որ պայմանավորվածությունների, մինչդեռ նրանք, ինչպես Պուտինն է ձեւակերպել՝ «սուվերենության վերականգնման խնդիր ունեն»: Ընդ որում, նա այդ բոնորոշումն արել է Բելառուսի եւ Եվրամիության հարաբերությունների մասին հարցին պատասխանելիս:

Իսկ հարցադրման իմաստն այն է, որ Բելառուսը, որպես ուկրաինական պատերազմին ուղղակիորեն չներգրվված երկիր կարող է միջնորդավորել Ռուսաստանի եւ Եվրամիության առեւտրա-տնտեսական կապերը: Տեղեկատվա-քարոզչական «զոնդաժն» արդյոք Բելառուսի նախագահի կազմակերպածը չէ՞: Երեւում է, Մինսկում «հոգնել են» Վլադիմիր Պուտինի ուկրաինական «էպոպեայից»: Իսկ նա հասկացնում է, որ Լուկաշենկոյին կարտոնի իր եւ ԵՄ միջեւ «կապող օղակ լինել» միայն մի դեպքում. եթե եվրոպական երկրները հաղթահարեն ԱՄՆ-ից «տոտալ կախվածությունը»:

Սա, թերեւս, պարզ ազդակ է, որ Պուտինը ձգտում է պայմանավորվել միայն Միացյալ Նահանգների հետ: Իսկ դա նշանակում է, որ ուկրաինական պատերազմը կշարունակվի առնվազն եւս մեկ տարի: Այդ դեպքում, բնականաբար, Ռուսաստանը շահագրգռված չէ հայ-ադրբեջանական կարգավորմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում