AFP-ն տեղեկացնում է, որ այսօր Թուրքիայում տեղի կունենա դատական նիստ, որի ժամանակ կքննարկվի տեղական առաջնությունում պայմանավորված խաղերի կազմակերպման հարցը:
Թուրքիայի գործող չեմպիոն «Ֆեներբախչեի» նախագահ Ազիզ Յըլդըրըմը մեղադրվում է կոռուպցիայի, պայմանավորված խաղերի կազմակերպման մեջ և կարող է դատապարտվել 147 տարվա ազատազրկման: Պայմանավորված խաղերի կազմակերպման մեջ մեղադրվում են նաև 100 ֆուտբոլիստներ և ակումբների ղեկավարներ:
Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ «Ֆեներբախչե»-ն զրկվելու է չեմպիոնի կոչումից և հեռացվելու է Թուրքական ֆուտբոլի ուժեղագույնների խմբից: