Ավարտվեց Եվրոպայի Լիգայի գավաթի 2011/12թթ. խաղարկության 1/16 եզրափակիչի առաջին հանդիպումը: Կազանի «Ռուբին»-ը 0:1 հաշվով պարտություն կրեց հունական «Օլիմպիակոս»-ից:
Հիմնական իրադարձությունները ծավալվեցին վերջին 20 րոպեների ընթացքում: 71-րդ րոպեին Միրալոյոսի` անկյունայինից կատարած փոխանցումից հետո Դավիդ Ֆուստերը գրավեց «Ռուբին»-ի դարպասը:
Երկու րոպե անց Կարադենիսը հայտնվեց մրցակցի տուգանային հրապարակում, իսկ հունական ակումբի դարպասապահ Մեդերին տապալեց թուրք հարձակվողին: Մրցավարը դարպասապահին կարմիր քարտ ցույց տվեց և «Օլիմպիակոս»-ի դարպասին նշանակեց 11 մետրանոց հարված, որը չկարողացավ իրացնել Նատխոն: