The Guardian-ը տեղեկացնում է, որ Անգլիայի ֆուտբոլի միությունը ջանք չի խնայում Լոնդոնի «Տոտտենհեմ»-ի գլխավոր մարզիչ Հարրի Ռեդնապպին ազգային հավաքական հրավիրելու համար: ԱՖՄ-ի ղեկավարները պատրաստ են Ռեդնապպին «Տոտտենհեմ»-ի հետ ընթացիկ մրցաշրջանն ավարտելու հնարավորություն տալ: «Խթաններ»-ը Պրեմիեր Լիգայի 2011/12թթ. մրցաշրջանի իրենց վերջին հանդիպումը կանցկացնեն մայիսի 13-ին, որից հետո 64-ամյա մասնագետը կմիանա «երեք առյուծներին»: Հավաքականը «Եվրո-2012»-ին նախապատրաստելու համար Հարրին իր տրամադրության տակ կունենա 4 շաբաթ:
Լոնդոնյան ակումբի նախագահ Դենիել Լևին արդեն հայտարարել է հավակնորդների անունները, ովքեր կարող են փոխարինել Ռեդնապպին: Այդ ցուցակում հայտնվել են նաև Ժոզե Մոուրինյոյի, Դիդիե Դեշամի, Յուրգեն Կլինսմաննի և Դեյվիդ Մոյեսի անունները:
Telegraph-ի հաղորդմամբ Անգլիայի ֆուտբոլի միությունը «Տոտտենհեմ»-ի ղեկավարությանը կվճարի 26 մլն ֆունտ, իսկ Ռեդնապպը պահանջում է 4 մլն ֆունտ տարեկան աշխատավարձ: