Հրապարակվեց ATP նոր` 2012թ. փետրվար ամսվա վարկանիշային աղյուսակը: Առաջին հորիզոնականը մեծ առավելությամբ շարունակում է զբաղեցնել սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը, իսկ Ռաֆայել Նադալն ու Ռոջեր Ֆեդերերը զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը: Տասնյակը եզրափակում է Արգենտինայի ներկայացուցիչ Խուան-Մարտին դել Պոտրոն:
1. Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 13630 միավոր
2. Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 10435
3. Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) – 8010
4. Էնդի Մարրեյ (Մեծ Բրիտանիա) – 7150
5. Դավիդ Ֆերրեր (Իսպանիա) – 4565
6. Ժո-Վիլֆրիդ Ցոնգա (Ֆրանսիա) – 4375
7. Տոմաշ Բերդիխ (Չեխիա) – 3815
8. Մերդի Ֆիշ (ԱՄՆ) – 3005
9. Յանկո Տիպսարևիչ (Սերբիա) – 2770
10. Խուան-Մարտին դել Պոտրո (Արգենտինա) – 2585