Դոնեցկի «Շախտյոր»-ի ռումինացի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ապաքինվել է ավտովթարի արդյունքում ստացած ծանր մարմնական վնասվածքներից և միացել թիմին:
«Պետք է սկսենք հաղթել: Դրա համար եմ ես այստեղ գտնվում: Տղաները պետք է լավ աշխատեն, քանի որ մոտենում է խաղաշրջանի մեկնարկը: Մեզ բարդ հանդիպումներ են սպասվում միջմրցաշրջանային երրորդ ուսումնամարզական հավաքի ժամանակ, որոնց արդյունքները նույնպես կարևոր են»,- «Շախտյոր»-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցում նշել է Լուչեսկուն: