Itasportpress-ը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրվում է Դոնեցկի «Շախտյոր»-ի ֆուտբոլիստ Դենտինյոյի ծառայություններով և վերջինիս ցականում է իր կազմ հրավիրել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
«Արքայական ակումբ»-ը Դենտինյոյի տրանսֆերը ցանկանում էր ձեռք բերել դեռ այն ժամանակ, երբ ֆուտբոլիստը հանդես էր գալիս բրազիլական «Կորինտիանս»-ի կազմում և մեկ մրցաշրջանում դարձավ 24 գոլի հեղինակ` իր թիմին օգնելով վերադառնալ բարձրագույն խումբ:
Բրազիլացի 23-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրվում են նաև իտալական մի շարք ակումբներ` «Ինտեր»-ը, «Ջենոա»-ն, «Նապոլի»-ն և «Յուվենթուս»-ը: