Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանն այսօր դադարեցրել է Թուրքիային իր գազի մատակարարումները:
Ադրբեջանական կողմն իր այս քայլը պատճառաբանել է տեխնիկական խնդիրներով՝ ընդգծելով, որ գազի մատակարարումը կվերականգնի գիշերը: Դա հանգեցրել է նրան, որ Թուրքիան դիմել է Իրանին՝ խնդրելով ավելացնել գազի մատակարարումները:
Հիշեցնենք, որ ներկայումս Թուրքիան և Իրանը մղում են «գազային պատերազմներ»: Թուրքական կողմը պահանջել էր, որ Իրանը նվազեցնի Թուրքիային վաճավող գազի գինը, սակայն իրանական կողմը մերժել էր դա: Դրանից հետո Թուրքիան տվյալ հարցով դիմել է Միջազգային միջնորդ դատարան: