NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց Լիգայի խաղային օրվա լավագույն դրվագների տասնյակը: Առաջին տեղում հայտնվեց «Լոս-Անջելես Քլիփփերս»-ի հարձակվող Դեանդրե Ջորդանի` Մո Ուիլիամսի փոխանցումից հետո կատարած գեղեցիկ դանկը: Այդ խաղում «Քլիփփերս»-ը հյուրընկալվելիս 81:107 հաշվով ջախջախեց «Վաշնգթոն»-ին, իսկ Բլեյք Գրիֆֆինը վաստակեց 21 միավոր: