Իտալական մամուլին տված հարցազրույցի ժամանակ «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն խոստովանեց, որ մրցաշրջանի մեկնարկում ինքը չէր հավատում, որ Ատոնիո Կոնտեի գլխավորությամբ թուրինյան ակումբը կարող է հաջողության հասնել.
«Խոստովանում եմ, որ մրցաշրջանի մեկնարկում չէի հավատում, որ Կոնտեի հետ կարող ենք հաջողության հասնել: Մինչ այս նա հայտնի չէր որպես մարզիչ, այդ պատճառով կարծում եմ, որ նա մեծ ձեռքբերում է «Յուվենթուս»-ի համար: Անտոնիոն շատ բան է տալիս թիմին, իսկ մենք փորձում ենք կատարել նրա բոլոր հրահանգները:
«Մրցաշրջանն ինձ համար հաջող է դասավորվում: Այժմ մենք գլխավորում ենք մրցաշարային աղյուսակը և հուսով ենք, որ այդ դիրքում կմնանք մինչև մրցաշրջանի ավարտը»:




































