EUROMAG-ը տեղեկացնում է, որ առաջիկա Օլիմպիական խաղերի պատճառով, որը տեղի կունենա Լոնդոնում` 2012 թվականի ամռանը, տեղական հյուրանոցային համարների գները հնգապատկվել են:
Լոնդոնի Նեյթսբրիջ, Վիկտորիա, Ուեսթմինիսթեր թաղամասերում ազատ համարներ արդեն չկան: Տարվա գլխավոր մարզական իրադարձությունից 6 ամիս առաջ ազատ է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի հյուրանոցային համարների միայն 25%-ը:
Բայց, այնուամենայնիվ, ազատ տեղեր դեռ կարող են ստեղծվել: 2012 թվականի Օլիմպիական խաղերի կազմակերպիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ չեղյալ են համարելու պաշտոնական պատվիրակությունների համար ամրագրված 12.000 տեղերը, որոնք կարող են հատկացվել մասնավոր անձանց:








































